Էդուարդ Աբրահամյան. Հայաստանի ղեկավարությունը մոռացել է Հյուսիսային Լոռիի մասին

PanARMENIAN.Net - Հյուսիսային Լոռին, այսինքն վրացական Քվեմո Քարթլի շրջանի հարավային մասը, որը մասամբ հայերով է բնակեցված, մոռացված է ոչ միայն հայ հանրության, այլ նաեւ ղեկավարության կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: Ըստ նրա, հետեւելով Հյուսիսային Լոռիի սահմանամերձ հայկական գյուղերի աճող խնդիրներին, ղեկավարության ու քաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ, խոսելով Չանախչի, Աղքյորփի, Խոժոռնի, Օպրետ, Գյուլուբաղ, Բերդաձոր գյուղերի մասին, հաճախ հայտարարում են, թե այդ գյուղերն ապագա չունեն սահմանին մոտ լինելու եւ ադրբեջանական գործոնի պատճառով, եւ իմաստ չունի ոչ միայն ներդրումների մասին խոսելը, այլ նաեւ բազմակողմանի աջակցությունը: «Այս կարծիքը բխում է նրանից, որ այստեղ հայերը էթնոքաղաքական առումով գործոն չեն հանդիսանում եւ չեն կարող դիմակայել ադրբեջանական գործոնի հզորացմանը տարածաշրջանում: Բացի այդ, ելնելով նրանից, որ այդ գյուղերի բնակչությունը բավական պասիվ է ազատ տեղաշարժի ու Հայաստանի հետ կապ հաստատելու հարցում, ՀՀ քաղաքական վերնախավն այդ գյուղերը հանրապետության կազմի մեջ ընդգրկելու եւ նրանց տնտեսական ու էթնոժողովրդագրական հզորացում ապահովելու հարց չի արծարծում»,-ասել է փորձագետը:



Նա նաեւ գտնում է, որ հայ հանրության շրջանում կարծիք կա, թե Ջավախքում ազգային-քաղաքական գործընթացների ակտիվացման հետ, այդ գյուղերի բնակչությունը, լինելով Վրաստանի կազմում, կարող է դառնալ փախստական ու բռնի տեղահանված: «Հայաստանի ու Վրաստանի կողմից սահմանների սահմանազատման պատճառով այդ գյուղերի բնակչությունը կնվազի: Դա ձեռնատու է, առաջիկն հերթին, Վրաստանին, որը վերջնականապես կլուծի սահմանների հարցը եւ բազմաթիվ խոչընդոտներ կստեղծի Մառնեուլի շրջանի հայկական գյուղերի համար, ծրագրեր կառաջարկվեն այդ հայերին ԼՂՀ Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններում վերաբնակեցնելու վերաբերյալ: Սակայն այդ գյուղերի բնակչության կողմից իրենց գյուղերը ՀՀ կազմում ընդգրկելու հարցը, ինչպես դա մինչեւ 1920թթ., կարող էր լուծել բոլոր ներկա եւ ապագա խնդիրները: Պետք է նշել, որ տարածաշրջանում ընդհանուր առմամբ կան 10 հայկական կամ մասնակի հայկական գյուղեր, որոնք տնտեսական եւ ազգակցական կապերով ինտեգրված են միմյանց հետ եւ ՀՀ կազմում ընդգրկվելու վերաբերյալ խոսակցություններում պետք է հաշվի առնել այդ կարեւոր պահը: Սակայն խնդրի լուծման մեկ այլ, անարդյունավետ տարբերակ կարող է հանդիսանալ սահմանազատման աշխատանքների կասեցման պահանջը եւ վերադարձը 1990-ականների իրավիճակին, երբ դե ֆակտո սահման որպես այդպիսին Հայաստանի ու Վրաստանի միջեւ Լոռիի շրջանում չկար»,-ասել է Աբրահամյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---