Եթե հայ-թուրքական երկխոսությունը ձախողվի Բաքվի պատճառով, աշխարհը պետք է տա իր գնահատականը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը օգտակար է ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի համար, այլ, հեռանկարում նաեւ Ադրբեջանի համար: Այդ մասին «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Թուրքերն ու ադրբեջանցիները հաճախ սիրում են կրկնել, թե իրենք նույն ազգն են, սակայն բնակվում են տարբեր երկրներում: Ես դա չեմ վիճարկում: Եթե բանակցային գործընթացը թուրքերի հետ ձախողվի Բաքվի պատճառով, աշխարհը պետք է տա իր գնահատականը»,-ասել է ՀՀ նախագահը: Ըստ նրա, երբ թուրքական կողմն ասում է, թե կցանկանար առաջընթաց տեսնել Ղարաբաղի հարցի շուտափույթ լուծման ուղղությամբ, դա նշանակում է, որ թուրքերն ասում են. «Հայաստանը միակողմանի կարգով զիջումների կգնա»: «Իսկ երբ մենք ասում ենք, թե այդ գործընթացները ոչ մի կապ չունեն, ապա մենք ասում ենք, որ չենք կարող միակողմանի կարգով ինչ-որ զիջման գնալ: Ուստի, ես կարծում եմ, որ թուրքերը եւս դա լավ հասկանում են, եւ մենք էլ դա լավ հասկանում ենք»,-ասել է նախագահը: Նա հավելել է, որ իրականում վերցնել եւ կապել ղարաբաղյան գործընթացը հայ-թուրքական հարաբերությունների հետ կնշանակի ավելի բարդացնել իրավիճակը, եւ որ ոչ մեկը, ոչ մյուսը արագ լուծում չեն կարող ունենալ:



«Ցանկացած երկրի համար այլընտրանքային հաղորդակցությունները, այլընտրանքային ճանապարհները անհրաժեշտություն են: Իսկ Հայաստանի համար, որը ելք չունի դեպի ծով, եւ որը գտնվում է շատ խախուտ, անկանխատեսելի տարածաշրջանում, իսկ մենք համոզվեցինք դրանում անցյալ տարվա օգոստոսին, անշուշտ, դա չափազանց կարեւոր է: Սակայն այստեղ խոսքը շատ ավելի մեծ բանի մասին է: Խոսքը գնում է մեր տարածաշրջանը միջազգային կորդինատների բնականոն համակարգ վերադարձնելու մասին»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---