21 սեպտեմբերի 2009 - 16:22 AMT
Հայաստանին եւ Ուկրաինային բարեկամական հարաբերություններ են կապում
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ երկրների միջեւ զգալի առաջընթաց է արձանագրվել անկախության տասնութ տարիների ընթացքում, քանի որ երկկողմ հարաբերությունները կառուցվել են գործընկերության, բարիդրացիության եւ փոխհարգանքի սկզբունքներով:

«Վստահ եմ, որ Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերություները խորացնելու երկուստեք ցանկությունը նոր հնարավորություններ է բացում, մեր ժողովուրդների շահերից ելնելով, փոխշահավետ համագործակցության հեռանկարային զարգացման համար: Օգտվելով առիթից, հարգելի պարոն Սարգսյան, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն եւ հաջողություն Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ բարեկամական հայ ժողովրդին` խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում»,- ասել է Վիկտոր Յուշչենկոն, հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: