23 սեպտեմբերի 2009 - 11:44 AMT
Էրդողան. Մենք կբացենք սահմանը միայն ղարաբաղյան հակամարտության ապասառեցման դեպքում
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողաը առաջընթացի կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն հասնելու համար: Ինչպես հաղորդում է Anatolian News Agency-ն, Անկարան գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացման եւ Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների համաձայն մինչեւ տարեվերջ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, անհրաժեշտ է ապասառեցնել ղարաբաղյան խնդիրը: «ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ կարեւոր դերակատարություն ունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում եւ ես կոչ եմ անում ԵԱՀԿ ՄԽ-ին կրկնապատկել հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը»,-ասել է թուրք վարչապետը Նյու Յորքում:

Ըստ թուրքական թերթերի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում տեղի կունենա Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: