Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքական է հրավիրվել Իսպանիայի եւ Թուրքիայի հավաքականների հետ հանդիպումներին մասնակցելու

PanARMENIAN.Net - «Խիմկի» ՖԱ դարպասապահ Ռոման Բերեզովսկին ԱԱ-2010 նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի հոկտեմբերի 10-ին եւ 14-ին կայանալիք հանդիպումներին` Իսպանիայի եւ Թուրքիայի հավաքականների հետ համապատասխանաբար: Այդ մասին հաղորդում է պոդմոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:



Սեպտեմբերի 10-ին եւ 14-ին Հայաստանի հավաքականը ԱԱ-2010 նախընտրական փուլի շրջանակներում հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի եւ Թուրքիայի հավաքականների հետ համապատասխանաբար:



Բերեզովսկին ԱԱ-2010 նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներին` Բոսնիայի եւ Բելգիայի հավաքականների դեմ, չի մասնակցել: Երկու դեպքում էլ պատճառը վնասվածքն է եղել: Այդ հանդիպումներում Բերեզովսկուն փոխարինել է «Ուլիսի» դարպասապահ Գեւորգ Կասպարովը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---