Գաբրիել Սարգսյանն իր երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել «Invetntichess-2009» մրցաշարում23 սեպտեմբերի 2009 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 15-րդ կատեգորիայի շախմատի միջազգային «Invetntichess-2009» մրցաշարի 5-րդ տուրում սպիտակներով առավելության հասավ անգլիացի գրոսմայստեր Դեյվիդ Հաուելի հանդեպ, այդպիսով իր երկրորդ հաղթանակը տանելով մրցաշարում: Իր առաջին հաղթանակը հայ գրոսմայստերը տարավ 4-րդ տուրում, սեւերով առավելության հասնելով բուլղարացի շախմատիստուհի Անտոանետա Ստեֆանովայի նկատմամբ: Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերն առաջին տուրում տանուլ տվեց ֆրանսիացի Էթյեն Բաքրոյին, իսկ երկրորդ եւ երրորդ տուրերում խաղաղ դաշն կնքեց իսրայելցի Էմիլ Սուտովսկու եւ լեհ Բարտոշ Սոչկոյի հետ համապատասխանաբար: 5-րդ տուրից հետո Սարգսյանը հավաքել է 3 միավոր եւ սլովեն շախմատիստուհի Աննա Մուզիչուկի հետ կիսում է մրցաշարային աղյուսակի 3-4 տեղերը: 5-րդ տուրից հետո 4 միավորով մրցաշարի միանձնյա առաջտարն է Էմիլ Սուտովսկին, որը հաղթել է հոլանդացի Յան Տիմանին, երկրորդ տեղում է Էթյեն Բաքրոն 3,5 միավորով: 6-րդ փուլում Գ.Սարգսյանը սեւերով կխաղա հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սասիկիրանի հետ: 5-րդ տուրի արդյունքները. Էմիլ Սուտովսկի (Իսրայել)-Յան Տիման (Հոլանդիա)-1:0 Բարտոշ Սոչկո (Լեհաստան)-Կրիշնան Սասիկիրան (Հնդկաստան)-1:0 Գաբրիել Սարգսյան (Հայաստան)-Դեյվիդ Հաուել (Անգլիա)-1:0 Էթյեն Բաքրո (Ֆրանսիա)-Բարտ Միխելս (Բելգիա)-0,5:0,5 Աննա Մուզիչուկ (Սլովենիա)-Անտոանետտա Ստեֆանովա (Բուլղարիա)-0,5:0,5: Մրցաշարային դասավորությունը 5 տուրերից հետո` Սուտովսկի-4, Բակրո-3,5, Սարգսյան, Մուզիչուկ-3, Սասիկիրան, Ստեֆանովա, Սոչկո-2,5, Միխելս-2, Տիման-1,5, Հաուել-0,5: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |