Խարկովում տեղի է ունեցել հայկական մշակույթի օր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Խարկովում Հայկական ազգային համայնքի եւ Կարազինի անվան Խարկովի ազգային համալսարանի հետ համատեղ կազմակերպվեց «Հայկական մշակույթի օր», որը նվիրված էր Հայաստանի անկախության օրվան եւ « Խարկովի հայ ազգային համայնքի» 10- ամյակին



Տոնական միջոցառումները սկսվեցին հայ համայնքի ներկայացուցիչների եւ համալսարանի ղեկավարության հանդիպումից: Հանդիսավոր միջոցառումների շրջանակներում Կարազինի անվան ԽԱՀ-ի Կենտրոնական գիտական գրադարանում բացվեց «Արմենիկա» հիմնադրամը, որը հայկական գրադարան է Ուկրաինայի առաջատար համալսարաններից մեկում: Իր նշանակությամբ եւ արդիականությամբ դա աննախադեպ իրադարձություն է: Մշակութային ծրագիրը շարունակվեց կլոր սեղանով, որին մասնակցեցին Ուկրաինայի եւ Հայաստանի հայտնի գործիչները, հաղորդում է Analitika.at.ru-ն:



Տոնական համերգից հետո , ՀՀ մշակույթի, գիտության, կրթության եւ սփյուռքի նախարարությունների անունից Թամարա Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Խարկովի ազգային համայնքի վարչության անդամներին: Խարկովի հայկական համայնքի անունից շնորհակալություն հայտնեցին Analitika.at.ru-ի ՏՎԿ-ի փորձագետ-վերլուծաբան Դավիթ Դավթյանին` Հայոց ցեղասպանության խնդիրները հետազոտման մեջ ունեցած ավանդի համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---