Ջավախքի հայերն արգելք են միացյալ վրացական ազգի ստեղծման համար25 սեպտեմբերի 2009 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Վրացական իշխանությունների` Սամցխե-Ջավախեթիում իրականացվող խտրականության քաղաքականությունը նպատակաուղղված է միացյալ վրացական ազգի ստեղծմանը: Այդ նպատակի իրականացման հիմնական արգելքը Ջավախքի հայերն են: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Միտք» Վերլուծական կենտրոնի փորձագետ Էդգար Հելհելյանը: «Պաշտոնական Թբիլիսին շրջանից հայերին տեղահանելու ակնհայտ քաղաքականություն է վարում: Եթե Հայաստանի իշխանությունները կոնկրետ քայլեր ձեռնարկեն շրջանի հայերի իրավունքների ապահովման համար, ապա Ջավախքը կարող է դառնալ մի գործոն, որի միջոցով Հայաստանը կարող է իսկապես ազդել Վրաստանի քաղաքականության վրա»,- նկատել է փորձագետը:Նրա խոսքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Ջավախքի մասին վերջերս կատարած հայտարարությունը վերջին 20 տարիների ընթացքում առաջինն էր, որը կատարվեց պաշտոնական մակարդակով: «Մենք ոչ մի արտասովոր բան չենք պահանջում, այլ միայն շրջանի հայերի հիմնական իրավունքների ապահովում եւ իրականացում: Հայ ուսանողները չեն կարողանում հայոց պատմության գրքեր անցկացնել Ջավախքի տարածք, քանի որ վրացի սահմանապահները դրանք ահաբեկչական գրականություն են համարում, Ջավախքի հայ երիտասարդությունը վախի մթնոլորտում է ապրում»,- ընդգծել է Էդգար Հելհելյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |