«Երկիր» միություն. Վրաստանի ՆԳՆ ղեկավարի հայտարարությունը չքողարկված ցինիզմ է

PanARMENIAN.Net - «Երկիր» միությունը դատապարտում է Վրաստանի ներքին գործերի նախարար Վ.Մերաբիշվիլու սեպտեմբերի 24-ին Ախալքալաքում արած հայտարարությունը:



Վրացական լրատվամիջոցներիփոխանացմամբ` 2009թ. սեպտեմբերի 24-ին Վրաստանի կառավարության անդամների Ախալքալաք կատարած այցի շրջանակում ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է հետեւյալը. «Մենք ծանոթացել ենք այստեղ քրեածին իրավիճակին եւ ուզում եմ ասել, որ Սամցխե-Ջավախքում հանցագործությունների թիվը նվազել է: Կան ոստիկանության աշխատանքից դժգոհ մարդիկ, քանի որ նրանց ընտանիքի անդամները կալանավորված են: Հուսով եմ, որ երկրամասում հանցագործությունների թիվը է'լ ավելի կնվազի»:



Միության հայտարարության մեջ ասվում է, որ ջավախքահայ քաղաքականակտիվիստ Վահագն Չախալյանի խայտառակ օրինախատումներով ուղեկցվող դատավարության, նրա բարեկամների եւ համախոհների նկատմամբ ոստիկանական հալածանքների պայմաններում` Մերաբիշվիլու կողմից նման հայտարություն հնչեցման փաստը կարելի է գնահատել որպես ցինիզմ:



Այս հայտարարությամբվրացական իշխանությունները եւսմեկանգամվերահաստատում են հայ քաղաքական ակտիվիստներին շինծու մեղադրանքներ առաջադրելու եւ վախի մթնոլորտ սերմանելու միջոցով երկրի հայ փոքրամասնության արդար պահանջատիրության ,չեզոքացմանե քաղաքականությունը շարունակելու իրենց վճռականությունը:



«Վրացահայության խնդիրների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս արված հայտարարության, միջազգային կառույցների կողմից Վահագն Չախալյանի դատավարության եւ էթնիկական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող կացության նկատմամբ հետզհետե աճող հետաքրքրության պայմաններում` վրացական իշխանությունների կողմից իրականացվող ,ոստիկանական հալածանքներիե քաղաքականությունն այլեւս սպառել է իրեն:



«Երկիր» միությունը կոչէանումվրացական իշխանություններին դադարեցնել հետապնդումները, ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ քայլեր ձեռնարկել` ուղղված կառուցողական երկխոսություն ծավալելու միջոցով հայ փոքրամասնության առջեւ ծառացած լեզվակրթական, կրոնական եւ մշակությաին խնդիրների լուծմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---