Վալենտին Գաֆտ. Աստված կյանք, բարգավաճում ու երջանկություն տա ձեր հանճարեղ երկրին28 սեպտեմբերի 2009 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Երեւանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել ՌԽՍՀ ժողովրդական դերասան Վալենտին Գաֆտի ստեղծագործական երեկոն: «Ես չեմ ծամածռվի, ինչ-որ բան խաղա կամ պիեսներից հատվածներ ցույց տամ: Ես միայն կընթերցեմ ձեզ իմ բանաստեղծությունները, փոքրիկ ստեղծագործությունները եւ էպիգրամները»,-ասել է ելույթի սկզբում Գաֆտը: Բանաստեղծությունները, որոնք երեկ են հնչել, նվիրված էին դերասանի ընկերներին` Վլադիմիր Վիսոցկուն, Իգոր Մոիսեեւին, Նոննա Մորդյուկովային եւ թատրոնի ու կինոյի այլ դերսանների, որոնց հետ Գաֆտը ընկերություն է արել եւ նկարահանվել է: Նա ավարտել է իր ելույթը կիսելով տպավորությունները Հայաստանի հետ: «Դուք զարմանալի երկիր ունեք եւ շատ գեղեցիկ: Մենք երբ թատրոն էինք գնում, կանգնում էինք ճանապարհին եւ դիտում էինք: Երեւանում այնքան հիասքանչ ու գեղեցիկ տներ կան: Մենք հազիվ տեղ հասանք, որովհետեւ տրվում ես այն ամենին, ինչ տեսնում ես: Աստված կյանք, բարգավաճում ու երջանկություն տա ձեր հանճարեղ երկրին»,-ասել է Գաֆտը հանդիսատեսի ծափահարությունների ներքո: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |