«Սովրեմեննիկ» թատրոնը կարող է հյուրախաղերով Հայաստան գալ28 սեպտեմբերի 2009 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է մեծանուն ռուս դերասան Վալենտին Գաֆտին: Սեպտեմբերի 26-ին Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել տաղանդավոր դերասանի ստեղծագործական երեկոն, որն անցել է մեծ հաջողությամբ: Նախագահն ասել է, որ «դա պատահականություն չէ, քանի որ Հայաստանում լավ գիտեն, սիրում ու գնահատում են ռուս մշակույթի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկի` արտիստ Վալենտին Գաֆտի կերպարը»:Ընդգծելով հայ եւ ռուս ժողովուրդների հոգեւոր ամուր կապը` երկրի ղեկավարը նշել է, որ ռուսական մշակույթն ու ռուսաց լեզուն Հայաստանում մեծ հարգանք են վայելում: Նախագահ Սարգսյանը կարեւորել է եղած մշակութային կապերի ոչ միայն պահպանումն, այլեւ` անընդմեջ նորոգումն ու ընդլայնումը, որպեսզի երիտասարդ սերունդը եւս դրանց հաղորդակից լինել հնարավորություն ունենա: Սերժ Սարգսյանը մեծանուն դերասանի այցն այդ առումով մեծ ներդրում է համարել: Վալենտին Գաֆտն ասել է, որ առաջին անգամ է Հայաստանում, խիստ տպավորված է եւ արդեն իսկ մտածում է հաջորդ այցերի մասին: Նա Հանրապետության նախագահին պատմել է համատեղ մշակութային գործակցության նոր մտահղացումների մասին եւ նշել, որ քննարկվում է Հայաստանում «Սովրեմեննիկ» թատրոնի հյուրախաղերի հնարավորությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |