Թուրքիան եւ Էստոնիան նշում են Արարատ լեռան առաջին մագլցումը28 սեպտեմբերի 2009 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-6-ն Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաէտն աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում: Հոկտեմբերի 5-6-ն Անկարայում նախատեսվում են հանդիպումներ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի եւ Եվրամիության գործերով պետնախարար Էգեմեն Բագիսի հետ: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն էստոնաթուրքական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները:Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Պաէտը Թուրքիայի մշակույթի նախարար Էրթօղրուլ Գյունայն էստոնացի գիտնական, ֆիզիկայի պրոֆեսոր եւ Տարտուսի համալսարանի ռեկտոր Յոհան Յակոբ Ֆրիդրիխ Վիլգելմ Պարոտի եւ նրա աշակերտ, գրող Խաչատուր Աբովյանի կողմից առաջին անգամ Արարատ լեռը մագլցելու 180-ամյակին նվիրված ցուցահանդես կբացի Բայազեթում «Իշակ-փաշայի» ամրոցում: Հոկտեմբերի 5-ին մի խումբ էստոնացի եւ թուրք լեռնագնացներ խորհրդանշական կերպով կկրկնեն Պարոտի ուղին: Նախատեսվում է Արարատ մագլցել հոկտեմբերի 9-ին, հաղորդում է Էստոնիայի ԱԳՆ-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |