Հայաստանի համահայկական շրջագայությունը ճիշտ քայլ է

PanARMENIAN.Net - Հայաստանի համահայկական տուրնեն ճիշտ քայլ է, սակայն մի փոքր ուշացած: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Սփյուռքը շատ տարատեսակ է, այն չափազանց զգայուն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հանդեպ եւ դա հասկանալի է, քանի որ Հայոց ցեղասպանության հարցը նրանց ինքնության հիմնական մասն է»,-ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:



Ըստ քաղաքագետի, անհնար է փոխել հայկական սփյուռքի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում, սակայն այդ ուղղությամբ պետք է աշխատել: «Հայաստանի նախագահի այս ուղեւորությունը փորձ է բացատրել սփյուռքին, թե ինչ է ցանկանում անել ՀՀ ղեկավարությունը»,-ասել է Ա.Իսկանդարյանը:



Առաջին անգամ Հայաստանի նախագահը համահայկական շրջագայություն կկատարի աշխարհի խոշորագույն հայ համայնքներով: Ս.Սարգսյանը կայցելի Նյու Յորք, Փարիզ, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով, որտեղ տեղի կունենան տարածաշրջանային հանդիպումներ: Այս այցի նպատակն է ծանոթանալ հայկական սփյուռքի կարծիքներին ու մոտեցումներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---