Հոկտեմբերի 6-ին Երեւանում հանդես կգա ԱՊՀ-ի երիտասարդական նվագախումբը

PanARMENIAN.Net - Միջպետական մարդասիրական հիմնադրամի համագործակցության աջակցությամբ Ուկրաինայի քաղաքներից սկսվել է ԱՊՀ-ի երիտասարդական նվագախմբի հատուկ շրջագայությունը ԱՊՀ երկրներով:



Ինչպես հայտնել է «ԱՊՀ-ի նորություններ» տեղեկատվական ալիքը, նվագախումբը ելույթ է ունեցել Կիեւում, իսկ դրանից առաջ` Օդեսայում: Հերթին են` Մինսկի, Մսկվայի, Քիշինեւի հյուրախաղերը: Ամեն քաղաքում, բացի համաշխարհային դասականներից կհնչեն ազգային կոմպոզիտորների ստեղծագործությունները:



ԱՊՀ-ի երիտասարդական նվագախմբի համերգը Երեւանում կկայանա հոկտեմբերի 6-ին` Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Երեւանյան համերգի ծրագրում կհնչեն Խաչատրյանի, Բիզեի եւ Գերշվինի ստեղծագործությունները: Այդ համերգին հատուկ մասնակցելու համար Հայաստան կժամանի հանրահայտ դաշնակահար Միրոսլավ Կուլտիշեվը:



Նվագախումբը կազմված է 98 երաժիշտներից` ԱՊՀ-ի 11 երկրներից: ԱՊՀ-ի Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկ Գորնշտեյնի խոսքերով «կոլեկտիվի գլխավոր խնդիրն է` բարեկամացնել տարբեր ազգության մարդկանց»:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---