Հոկտեմբերի 1-3-ը Փարիզում տեղի կունենա «Մեր լուման ճգնաժամի հաղթահարման գործում» խորագրով ֆորումը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-3-ըՓարիզում տեղի կունենաՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորկոնֆերանսի 35-րդ նստաշրջանի երիտասարդական 6-րդ ֆորումը` «Մեր լուման ճգնաժամի հաղթահարման գործում» խորագրով:



Համաժողովի նպատակնէերիտասարդությանեւ ՅՈՒՆԵՍԿՕ-իմիջեւ կապի ամրապնդումը, որը թույլ կտա յուրաքանչյուր մասնակից երկրի պատվիրակներին կիսել իրենց տեսակետներն արդի խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ մասնակցել կազմակերպության ծրագրերի եւ գործողությունների զարգացմանը:



ՅՈՒՆԵՍԿՕ-ի երիտասարդականհամաժողովն առաջին անգամ գումարվելէ 1999 թվականին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի ժամանակ: Իսկ 2003 թվականի որոշմամբ երիտասարդական ֆորումը դարձավ գլխավոր կոնֆեռանսի անբաժան մասնիկը:



Ֆորումին կմասնակցեն 99 երկրի 18-24 տարեկան 147 երիտասարդներ, ովքերներկայացնում են երիտասարդական կազմակերպություններ եւ առնչվում են երիտասարդների հիմնախնդիրներին համայնքային մակարդակով: Ֆորումին կմասնակցեն նաեւ 85 դիտորդներ 56 կազմակերպություններից` երիտասարդական կազմակերպությունների, միջազգային եւ տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հինգ երիտասարդ լրագրողներ (ՅՈՒՆԵՍԿՕ-ի յուրաքանչյուր տարածաշրջանից) նույնպես կմասնակցեն` ֆորումի աշխատանքները լուսաբանելու նպատակով: Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովում կներկայացնեն երկու պատվիրակներ` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ից եւ հասարակական ոլորտից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---