Հայաստանը GEANT2 ցանցին միանալու եզակի հնարավորություն է ստացել

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 29-ին մասնակցել է Երեւանում ընթացող «Սեւծովյան համագործակցություն» թեմայով համաժողովին, որը տեղի կունենա CSIT-2009 միջազգային գիտաժողովի շրջանակներում:



Ողջունելով ներկաներին` վարչապետն ասել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայստանում կառավարության առաջնային խնդիրը պետք է լինի:



Տ.Սարգսյանը նշել է նաեւ, որ այս ոլորտում այսօրվա դրությամբ դեռեւս լուրջ խնդիրներ կան, առաջին հերթին կապված ենթակառուցվածքների հետ, որոնց վիճակը չի բավարարում ժամանակակից պահանջներին:



Այս առնչությամբ վարչապետն ուշադրություն է դարձրել նրան, որ «հաղորդակցությունների պակասն ազդում է տվյալների փոխանցման արագության վրա: Եվ այս խնդրի լուծման համար կառավարությունը մտադիր է նոր ներդրումային ծրագրեր նախաձեռնել»: Նա նշել է, որ Հայաստանը GEANT2 ցանցին եւ CSIRT համակարգին միանալու եզակի հնարավորություն է ստացել:



Կարեւորելով գիտաժողովի անցկացումը Հայաստանում` Տ. Սարգսյանն ասել է, որ այն հնարավորություն կտա երկրին նոր կապեր հաստատել Հայաստանի եւ այլ երկրների գիտնականների միջեւ: Իր խոսքի ավարտին վարչապետը արդյունավետ աշխատանք է մաղթել համաժողովին:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---