Հայաստանի եւ Լիբանանի նախագահները բարձր են գնահատել բարեկամական հարաբերությունները երկրների միջեւ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ից մեկնարկող համահայկական ուղեւորությանն ընդառաջ, Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Նախագահ Միշել Սուլեյմանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Լիբանանի Նախագահը մեկ անգամ եւս ընդգծել է Լիբանանի ժողովրդի առանձնահատուկ համակրանքը հայ ժողովրդի հանդեպ: Սերժ Սարգսյանն ու Միշել Սուլեյմանը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ առկա բարեկամական սերտ հարաբերությունները` ընդգծելով լիբանանահայ համայնքի ծանրակշիռ ներդրումը հայ-լիբանանյան բարեկամության զարգացման գործում: Նախագահները մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---