Հայաստանի վարչապետը մասնակցել է «Doing Business 2010» զեկույցի քննարկմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրում Համաշխարհային բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության համատեղ կազմակերպված «Doing Business 2010» թեմայով քննարկմանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Քննարկմանը մասնակցում էին նաեւ մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:



Ողջունելով քննարկման մասնակիցներին` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման խնդիրները եւ նշել, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է բարելավել «Doing Business» զեկույցում արտացոլված ցուցանիշները: «Չնայած առաջընթացին, լուրջ ու հետեւողական աշխատանք պետք է տարվի ոչ միայն օրենսդության, այլեւ վարչարարության պրակտիկայի բարելավման ուղղությամբ»,- ասել է նա:



Տիգրան Սարգսյանը Հայաստանի դիրքի յոթ տեղով բարձրացումը գոհացուցիչ չի համարել: «Այս առումով անելիքներ կան, որոնցում հաջողություն ունենալու համար կարեւոր է մասնավորի եւ հասարակական կազմակերպությունների ու պետության գործակցությունը»,- նշել է վարչապետը:



Քննարկումը նվիրված էր բիզնես միջավայրի խնդիրներին, որոնք հիմնված են «Doing Business 2010»-ի հետազոտությունների վրա: Հետազոտության խորագիրն է «Բարեփոխվելով դժվար ժամանակներում», որ թվով 7-րդ տարեկան զեկույցն է` հրատարակված Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից:



Զեկույցում նշվել է, որ այս տարի Հայաստանն իր դիրքերը բարելավել է` անցյալ տարվա 50-րդ տեղից հասնելով 43-րդին համաշխարհային 183 տնտեսությունների շարքում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---