Նոր թուրքական քարտեզներում Կիպրոսը, Հյուսիսային Իրաքը, Նախիջեւանը եւ Հայաստանը Արցախի հետ ներառված են Թուրքիայի կազմում

PanARMENIAN.Net - Թուրքիայում տպագրվել է դպրոցական դասագրքերի նոր խմբաքանակ, որոնցում պարունակվում են բազմաթիվ սխալներ եւ աղավաղված պատմական փաստեր: Բայց ամենամեծ աղմուկը հանել է քարտեզը, որում Թուրքիայի կազմի մեջ ներառված են Կիպրոսը, Հյուսիսային Իրաքը, Բաթումը, Նախիջեւանը եւ Հայաստանն Արցախի հետ:



Ինչպես հաղորդում է «Միլլիյեթ» թերթը, Կրթության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք ծանոթ են այդ դասագրքին: Պաշտոնյան բացառել է գրքի հաստատումը որպես դպրոցական դասագիրք` թույլ տրված սխալների պատճառով:



Սակայն «Միլլիյեթ» թերթը թվարկելով այն քաղաքներն ու շրջանները, որոնք համաձայն այդ քարտեզի պատկանում են Թուրքիային, չի հիշատակում Հայաստանը որպես պետություն, որը նույնպես ներառված է «սկանդալային քարտեզում»: Հենց «Սկանդալային քարտեզ» վերնագրով էլ հրատարակվել է հոդվածը թուրքական թերթում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---