«Նարեկացի» մշակութային կենտրոնում տեղի կունենա հայ ջազմենների ալբոմների շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին «Նարեկացի» մշակութային կենտրոնում տեղի կունենա Հրանտ Պետրոսյանի «Սերենադ» եւ Կոնստանտին Պետրոսյանի «Համերգ ձայնի եւ ջազ նվագախմբի համար» CD-ների շնորհանդեսը:



Շնորհանդեսին կմասնակցի «New Quintet» հայտնի հայկական ջազ խումբը, որի կազմում են` Արթուր Գրիգորյանը (սաքսոֆոն), Տիգրան Սուջյանը (շեփոր), Մանուկ Ղազարյանը (դաշնամուր), Արտեմ Մանուկյանը (բաս) եւ Պերճ Նահապետյանը (հարվածային):



Շնորհանդեսի կազմակերպիչը եւ հովանավորն է «Նարեկացի» մշակութային կենտրոնը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---