Իրանը եւ Հայաստանը բավարարված են երկրների միջեւ համագործակցության բարձր մակարդակով 1 հոկտեմբերի 2009 - 16:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի - Իրաքի Ազգային ժողովի նախագահ Այադ ալ-Սամառայի հետ, ինչպես նա- այցելել է իրանահայերի ազգային հաստատություններ - շփումներ ունեցել այդ երկրում հայ գաղութի ներկայացուցիչների հետՍեպտեմբերի 30-ի երեկոյան տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Փոխանցելով ՀՀ Նախագահի ջերմ ողջույններն իր իրանցի գործընկերոջը` պրն. Աբրահամյանը հայկական կողմի գոհունակությունը հայտնեց հայ-իրանական ջերմ հարաբերությունների ու առարկայական համագործակցության զարգացման առթիվ Զրուցակիցները նա- քննարկեցին ս.թ. ապրիլին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ԻԻՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների Նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ նրանց նախանշած ծրագրերի իրականացման հարցերը` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանն ու Իրանը միմյանց կապող նոր երկաթուղու նախագծին: Կողմերն անդրադարձան դրանց իրագործման ուղղությամբ կատարվելիք քայլերին: Նրանք նա- հանգամանալից քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցերը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |