Եվրախորհուրդ. Աթաթուրքի բառերը անհրաժեշտ է բացառել դասագրքերից 1 հոկտեմբերի 2009 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը կոչ է արել թուրքիայի իշխանություններին բացառել դասագրքերից Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի «Ես երջանիկ եմ, որթուրք եմ» նշանաբանը: Եվրախորհրդի հանձնակատարը նշել է, որ Թուրքիայիում ապրում են շատ ազգեր եւ ժողովուրդներ, եւ ոչ բոլորը կցանկանան արտասանել այդ բառերը:«Ես խոսել եմ հայերի, արաբների, քրդերի եւ ուրիշ ազգերի ներկայացեւցիչների հետ` իրենցից ոչ բոլորն են դրական վերաբերվում այն բանին, որ իրենց երեխաները դպրոցներում արտասանեն այդ նշանաբանը», - ասվում է Թոմաս Համբերգի զեկույցում, որը նա պատրաստել է Թուրքիա կատարած իր այցի արդյունքում: Զեկույցում նշվում է, որ Թուրքիան պարտականություն է ստանձնել` պաշտպանել ազգային փոքրամասնությունների իրավունքները եւ այդ պատճառով նա պարտավոր է հարգել նրանց, գրում է Hurriyet-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |