Թուրքմենստանը կրկին վիճում է Բաքվի հետ Կասպից ծովի հանքավայրերի համար

PanARMENIAN.Net - Թուրքմենստանի նախագահը սպառնում է Միջազգային դատարանում դատի տալ Բաքվին` վիճելի ծովային հանքավայրերի համար: Թուրքմենստանն անօրինական է համարում Կասպից ծովի վիճելի հանքավայրերի շահագործումը Բաքվի կողմից: Ինչպես հաղորդում են թուրքմենական պաշտոնական ԶԼՄները` այս մասին

լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշխաբադում հայտարարել է նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:



Բերդիմուհամեդովի կարծիքով` միջազգային չափանիշների համաձայն, մինչ իրավական որոշման ընդունումը, ցանկացած տեսակի միակողմանի նախապատրաստական աշխատանքների անցկացումը Կասպից ծովի հանքավայրերում անօրինական է: Ընդ որում Թուրքմենստանի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանն արդեն իրականացնում է ածխածնային հումքի ակտիվ հայթայթում այն հանքավայրերից, որոնց հավակնում է նաեւ Թուրքմենստանը:



Բերդիմուհամեդովի խոսքերով, եթե մերձկասպյան երկրները չգան ընդհանուր փոխընդունելի որոշման կապված Կասպից ծովի միջին բաժանարար գծի աշխարհագրական ստույգ կորդինատների հետ, ապա անհնար կլինի կարեւորագույն հարցերի լուծումը` կապված Կասպից ծովի կարգավիճակի որոշման, իր հարստությունների յուրացման, կենսապաշարների հսկման եւ նավագնացության զարգացման հետ:



Թուրքմենիայի նախագահը հիշեցրել է, որ հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը` վիճելի ծովային հանքավայրերի հարցը միջազգային դատարան փոխանցելու համար: Պետության ղեկավարը գտնում է, որ սա խոսում է Թուրքմենստանի հարցերը քաղաքակիրթ ձեւով լուծելու տարբերակին հակված լինելու մասին:



Ընդ որում Բերդիմուհամեդովն ընդգծեց, որ իր երկիրը նախօրոք հայտարարում է, որ պատրաստ է ընդունել միջազգային դատարանի ցանկացած որոշում: Պետության ղեկավարի կարծիքով նման դիրքորոշումը խոսում է այն մասին, որ Թուրքմենստանը կողմ է հանդես գալիս մերձափնյա երկրների միջեւ վստահության մթնոլորտի, եւ Կասպից ծովի միջազգային քաղաքական եւ տնտեսական համագործակցության զարգացման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---