Երեւան են ժամանել «Deep Purple»-ի մենակատար Իէն Գիլանն ու «Black Sabbath»-ի կիթառահար Տոնի Այոմին

PanARMENIAN.Net - «Հայաստանըշնորհակալ էռոքին» նախագծիշրջանակներում Երեւան են ժամանել ռոք-երաժշտության գերաստղեր Իէն Գիլանը («Deep Purple» ռոք-խմբի հիմնադիր անդամ), Թոնի Այոմին («Black Sabbath» ռոք-խմբի հիմնադիր անդամ) Ջեֆ Դաունսը («Asia» ռոք-խմբի հիմնադիր անդամ), մեծ թենիսի նախկին աստղ Փեթ Քեշը եւ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ, ավստրալիական «Do Something» բարեգործական կազմակերպության տնօրեն Ջոն Դին:



Հոկտեմբերի 2-ին Կառավարության շենքում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Նախագահի անունից «Պատվո շքանշաններ» կհանձնի Իէն Գիլանին, Թոնի Այոմիին, Ջոուֆ Դաունսին եւ Ջոն Դիին:



Իսկ Ուիմբլդոնի չեմպիոն, մեծ թենիսի նախկին 4-րդ ռակետ Փեթ Քեշը «Օրանժ Թենիս» ակումբում վարպետության դաս կանցկացնի հայ պատանի թենիսիստների համար:



20 տարի առաջ մեկնարկեց Rock aid Armenia (Ռոքն օգնում է Հայաստանին) նախագիծը: Այդ նախագծի կազմակերպիչը Ջոն Դին է: 1989թ. նա նկարահանումներ անցկացնելու համար այցելեց Սպիտակ եւ Լենինական (Գյումրի): Վերադառնալով Լոնդոն` Ջոն Դին որոշեղ միավորել ռոք-աստղերին եւ հատուկ ձայնասկավառակ ձայնագրել, որից ստացված ընդհանուր հասույթը պետք է փոխանցվեր աղետի գոտուն: Rock aid Armenia նախագծի շրջանակներում բրիտանացի ռոք-աստղերը ձայնագրեցին Deep Purple խմբի Smoke on the water երգը, որին մասնակցում էին Queen, Pink Floyd, The Who, Black Sabbath, Iron Maiden եւ այլ խմբերի երաժիշտներ: Նրանք թողարկեցին Rock aid Armenia ձանասկավառակը, որի վաճառքից ստացված միջոցները ուղարկվեցին Հայաստան 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---