Հայաստանի կառավարությունը մտահոգված է բերքի մթերման խնդիրներով

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տանում գյուղատնտեսական մթերքի սպառման խնդիրների ուղղությամբ, հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Միշա Ստեփանյանը: Նրա խոսքերով, այդ նպատակով ուսումնասիրվում են սպառման շուկաները, որպեսզի առավելագույնս թեթեւացնել գյուղացիների բեռը:



Գյուղատնտեսության ոլորտի խնդիրների թվում, պատգամավորը նշել է խաղողի մթերման խնդիրը: «Արդեն 18 ընկերություններ պատրաստ են մթերել շուրջ 36.000 տոննա խաղող, իսկ 10 օրից նրանց կմիանան եւս 10 ընկերություն», - ասաց նա: Այդ ենթատեքստում Ստեփանյանը ավելացրել է, որ ՀՀ նախագահի Արմավիր մարզ կատարած այցը բավականին արագացրեց այդ խնդրի լուծումը:



Իր հերթին «Հայ գինեգործների միության» նախագահը, «Մառանիկ» ընկերության տնօրեն Ավագ Հարությունյանը ավելացրել է, որ ՀՀ կառավարությունը ստիպում է գինեգործներին խաղող մթերել: «Համաշխարհային ճգնաժամի պայմաններում գործարանները չեն կարող խաղող մթերել այն չափերով, ինչ նախկինում», - ասել է նա: Նա ասաց, որ բնագավառը ունի մեծ խնդիրներ, մասնավորապես` 2009 թ-ի կոնյակի իրացումը կրճատվել է 60-70%-ով: Միաժամանակ նա հավաստիացրել է, որ ողջ խաղողի բերքը կհավաքվի, սակայն խնդիրը կայանում է նրանում, թե ինչ գնով եւ երբ կվարձատրվեն այդ աշխատանքները:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---