Հայաստան-Սփյուռք երկխոսության մեջ չպետք է չհասկացվածություն, չխոսված բաներ լինեն 2 հոկտեմբերի 2009 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Բոլորը պետք է գիտակցեն, որ Սփյուռքը Հայաստանի իրականության կարեւոր մաս է: Այդ մասին «Armenian Reporter»-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով իր կողմից նախաձեռնված համահայկական ուղեւորությունը աշխարհի խոշորագույն հայկական համայնքներ: «Իմ գլխավոր ազդակը Սփյուռքին չէ ուղղված, այլ` աշխարհին: Հայաստանի շուրջ յոթը միլիոն դեսպաններ` աշխարհի տարբեր երկրներում, կապում են Հայաստանն արտերկրի հետ անտեսանելի թելերով եւ լարերով: Մենք` Հայաստանն ու Սփյուռքը, մեկ ընտանիք ենք»,- նշել է պետության ղեկավարը: Նա ավելացրել է, որ ուղղակի ուզում է խոսել «սփյուռքահայ մեր եղբայրների եւ քույրերի հետ», լսել նրանց կարծիքը եւ խորհրդակցել նրանց հետ: «Ի սկզբանե, երբ մեր կողմից դրվում էր երկու արձանագրությունների շուրջ հանրային քննարկումներ անցկացնելու խնդիրը, այն ինձ համար միանշանակորեն ենթադրում էր նաեւ քննարկումներ Հայկական Սփյուռքում: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հայ-թուրքական հաշտեցման միայն մեկ մասն է, եւ Հայաստան-Սփյուռք երկխոսության մեջ չպետք է լինեն չհասկացվածություն, չխոսված բաներ»,- ասել է Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |