Երեւան-Կիեւ-Տրանզիտ համերգը կվարեն Հրանտ Թոխատյանն ու Ալեքսանդր Ցեկալոն

PanARMENIAN.Net - Երեւան-Տրանզիտի համերգները «ստանդարտ» համերգներ չեն, որտեղ կատարողներն, ըստ նախապես հաստատված ծրագրի, դուրս են գալիս բեմ, կատարում են իրենց համարը եւ խոնարհվելով, հեռանում: Դա վառ, օրիգինալ, պատկերավոր, երաժշտական շոու է, որի կարեւորագույն «բաղկացուցիչներից» մեկը հաղորդավարներն են: Նրանց ակնարկները, հումորը, որ ապահովում են համերգի աներեւակայելի հմայնքն ու կոլորիտը: Նախագծի հնգամյա պատմության մեջ անփոփոխ հաղորդավարներն են եղել Հրանտ Թոխատյանն ու Ալիկա Սմեխովան:



Երեւան-Կիեւ նախագծի կազմակերպիչները եւս մեկ անակնկալ են նախապատրաստել իրենց երկրպագուների համար` հոկտեմբերի 31-ին բեմին կատարվող գործողությունները կմեկնաբանեն Հրանտ Թոխատյանն ու Ալեքսանդր Ցեկալոն, հաղորդում է Analitiak.at.ua-ն:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---