Հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը կստորագրվի հոկտեմբերի 5-ին

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը կստորագրվի հոկտեմբերի 5-ին: Այդ մասին հաղորդում է Anatolian News Agency-ն` վկայակոչելով թուրք պաշտոնական անձանց: Նրանց խոսքով, հայտարարության ստորագրումը կկայանա Բեռնում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արձանագրությունների ստորագրումը կկայանա հոկտեմբերի 10-ին: Սպասվում է, որ փաստաթղթերը կստորագրեն Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, «հայկական կողմը ժամանակին կհայտնի Արձանագրությունների ստորագրման ամսաթիվը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---