Կինոփառատոնի շրջանակներում նկարահանվում է ֆիլմ երեխաների խնդիրների մասին 3 հոկտեմբերի 2009 - 19:40 AMT PanARMENIAN.Net - «Երեւանում նկարահանվում է անիմացիոն ֆիլմ երեխաների իրավունքների մասին` 6-13 տարեկան12 երեխաների մասնակցությամբ», - հոկտեմբերի 3-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «ReAnimania» Միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Վրեժ Քասունին:Ֆիլմի աշխատանքները սկսվել են 4 օր առաջ` Հայաստանի UNICEF-ի գրասենյակի աջակցությամբ: Երեխաների համար նաեւ կազմակերպվել է սեմինար` «Յուրաքանչուր խնդիր ունի իր լուծումը», որը վարում են երեխաների հետ աշխատանքի փորձ ունեցող մասնագետներ` Ֆլավի Դարչեն եւ Ռենո Արմանեն: Սեմինարը կտեւի 10 օր, իսկ նկարահանվող ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 20` UNESCO-յի երեխաների իրավունքների կոնվենցիայի 20-ամյա հոբելյանի առթիվ: ReAnimania փառատոնը տեղի կունենա Երեւանում` հոկտեմբերի 3-6: Փառատոնին կներկայացվի շուրջ 100 ֆիլմ` Շվեցարիայից, Ֆրանսիայից, Շվեցիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ այլ երկրներից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |