Հայաստանի իշխանություններն անտեսեցին Սփյուռքի կարծիքը 5 հոկտեմբերի 2009 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի հանդիպումները սփյուռքի հետ պետք է, որ շատ կազմակերպվեն, սփյուռքը իր բաժինը պետք է ունենա այս որոշումները կայացնելու մեջ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ Արեւելյան ափի Հայ բարեգործական միության գրասենյակի ղեկավար Անջել Մանուկյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահի հանդիպումը Սփյուռքի ներկայացուցիչների հետ Լոս Անջելեսում: Ըստ նրա, այս հանդիպումը պետք է կատարվեր ամիսներ առաջ, ոչ թե հիմա. «շատ ուշ է»: «Հայաստանի պետությունը պետք է իմանար, որ հայ ժողովրդի մեծ մասը, որ ապրում է սփյուռքում, ցեղասպանությունն իրենց մաշկի վրա է զգացել: Հարյուրավոր տարիներ մենք սփյուռքի երթիկների տակ ապրեցինք, փորձեցինք հայ մնալ եւ հայ ժողովրդին «Դեպի Հայաստան» նշանաբանով պահեցինք: Եվ այսօր, դժբախտաբար, թուրքական այս մեծ ճնշումի եւ շատ օտար ազգերի ճնշումի տակ Հայաստանի պետությունը որոշ զիջումների է ուզում գնալ: Ի մասնավորի, իմ ամենամեծ անհանգստությունը ցեղասպանության հարցն է, որ անընդունելի է. ցեղասապանության արդար պահանջը հայ մոր համար ամենակարեւորն է` սփյուռքի մեջ հայ ապրելու համար»,-ասել է Մանուկյանը: «Սփյուռքը պետք է մասնակից լինի Հայ Դատի հետ կապված որոշումների կայացմանը»,-ասել է Մանուկյանը` ընդգծելով, որ հայ իշխանությունները անտեսեցին Սփյուռքի կարծիքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |