Սերժ Սարգսյանը հավատում է, որ Հայաստանը կարող է շահել Թուրքիայի հետա հարաբերությունների կարգավորումից

PanARMENIAN.Net - Շարունակելով համահայկական ուղեւորությունը` Սերժ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ նախաստորագրված արձանագրությունների շուրջ ծավալված քննարկումների համատեքստում հոկտեմբերի 4-ին Լոս Անջելեսի «Հիլթոն» հյուրանոցի սրահում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արեւմտյան ափի եւ Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ազգային տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ:



Նախագահ Սարգսյանը` խոսելով հայ-թուրքական քաղաքական երկխոսության մասին, նշել է, որ Թուրքիայի հետ բանակցություններ վարվել են Հայաստանի անկախացումից ի վեր եւ վերջին շրջանում միայն դրանք հրապարակայնացվել են: Սերժ Սարգսյանը ցանկացած բանակցության համար կարեւոր է համարել ոչ միայն դրված նպատակներին հետամուտ լինելու կամքը, այլեւ այն ժամանակային ու իրավիճակային միջավայրը, որում ընթանում են դրանք` վստահություն հայտնելով, որ այն հայկական կողմի համար բարենպաստ է եղել ` ամրագրելու իր առջեւ դրված նպատակները: Խոսելով նախաստորագրված արձանագրությունների մասին` Նախագահ Սարգսյանը նշել է. «Այո', ես հավատում եմ, որ հնարավոր է նորմալ բանակցել, նորմալ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ եւ այդ ամենից ոչ միայն չտուժել, այլեւ` օգուտներ քաղել»:



Հանդիպման ավարտից հետո «Հիլթոն» հյուրանոցի սրահում` ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելության, Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից տրվել է ընթրիք, որին մասնակցել են ԱՄՆ-ի Արեւմտյան ափի ու Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ավելի քան 500 ներկայացուցիչներ: Դիմելով ընթրիքին մասնակից սփյուռքահայ մեր քույրերին ու եղբայրներին` Հայաստանի Հանրապետության Նախագահն ասել է.



«Այսօր մենք բավականաչափ արդյունավետ ու կարեւոր քննարկում ծա֊վալեցինք, քննության ա֊ռանք Հայաստան-Թուրքիա հարաբերություն֊ների կար֊գավորման ներկա փուլը, դիտարկեցինք հե֊ռանկար֊ները, վերաամրագրեցինք ազ֊գային եր֊կարաժամկետ մեր նպատակները: Պատճառներից մեկը, թե ինչու այսօր «հայ» բառարմատից առաջ ունենք ավելի քան 120 տարբեր երկրների անուններով սկսվող այլ արմատներ (ամերիկահայ, արգենտինահայ, բրազիլահայ եւ այլն), Թուրքիան է: 19-րդ, 20-րդ դարերի Թուր֊քիան: Սակայն ցավը` սեր, ընտանիք, օջախ կորց֊նելու ցավը, թերեւս, հազարամ֊յակներով է չափ֊վում... Բայց այսօր մենք դեռ զղջում չենք տեսնում, ավելին` մեր֊ժողա֊կանություն ենք տես֊նում: Ժա֊մա֊նակի միջոցով մեր ձայնը ցածրանալու սին սպասում ենք տես֊նում: Իզուր: Մեր ցավը խորն է: Մեր կորուստը` անա֊֊մո֊քիչ: Մեր ձայնը` անլռելի: Մեր ոգին` անկոտրում: Այս ամենը կա: Բայց պակասող բաներ էլ ունենք: Մեզ շատ է խանգարում թերահավատությունը սեփական ուժերի նկատմամբ:



Այս գեղեցիկ դահլիճում եւ ողջ աշխարհում մեզ բոլորիս մի֊ավորում են հայոց իղձերն ու Հայաս֊տանի ճակատագիրը, որ ամենաուղղակի կերպով կապված է աշխարհասփյուռ հայության ճակա֊տագրի հետ: Մեր բոլոր մտքերը, ապ֊րումները, եր֊բեմն զայրույթն ու պոռթկումը, թեժ բանավեճերն ու հան֊դարտ քննարկումները, լուռ աշխատանքն ու բողոքի դրսեւորումները մեծ հաշվով ունեն մեկ նպա֊տակ` տեսնել վաղվա Հայաստանը ավելի հզոր, ավելի գեղեցիկ, ավելի բարեշեն, տեսնել հա֊յությունն ավելի համախումբ, ավելի կուռ ու կազմա֊կերպված: Մեզ միավորում են ոչ միայն մեր արմատները, այլեւ ազգային երազանքները»,-ասել է Սերժ Սարգսյանըմ հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---