ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՎԱՐԱՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՐՁՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Ջավախքի Ազգային շարժման խորհրդի անդամները բաց նամակ են հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ իրենց դժգոհությունն են արտահայտում շրջանի եւ Վրաստանի էթնիկ հայ բնակչությանն ընդհանրապես պաշտոնական Երեւանի կողմից ցուցաբերվող ոչ բավարար ուշադրության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, նամակի հեղինակները նշում են, որ Քոչարյանի Հայաստանի նախագահ ընտրվելուց հետո, նրանք հույս ունեին, որ նա կաջակցի Վրաստանի հայ բնակչությանը: Սակայն հետագայում նրանք «խորապես ցնցված էին Վրաստան կատարած այցի ընթացքում, Ռոբերտ Քոչարյանի այն հավաստիացմամբ, թե նա ընդհանուր ոչ մի բան չունի ջավախքցի անջատողականների հետ»: Նամակի հեղինակները հավաստիացնում են, որ Հայաստանի նախագահի հայտարարությունը «ուղեկցվում էր ձերբակալություններով Ջավախքի բնակչության շրջանում, որը պայքարել է Լեռնային Ղարաբաղի ազատագրման համար»: Այնինչ, մեկնաբանելով տվյալ ուղերձի բովանդակությունը, պետության ղեկավարի աշխատակազմին մոտ կանգնած, աղբյուրը այս նամակը անվանել է «սադրանք, ուղղված Երեւանի եւ Թբիլիսիի հարաբերությունների վատացմանը»: Աղբյուրը նշել է, որ Հայաստանի նախագահը Վրաստան կատարած այցի ընթացքում չի արել նրան վերագրվող հայտարարություններ եւ չէր կարող անջատողականներ անվանել Ջավախքի հայերին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---