Հայաստանը շահագրգռված է ֆրանսախոս քաղաքների հետ երկկողմ հարաբերությունների հաստատման հարցում

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Փարիզումմասնակցել է ֆրանսախոս քաղաքների քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 30-րդ գլխավոր վեհաժողովի բացման արարողությանը: Հայաստանը մեկ տարի առաջ է դարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։ Վեհաժողովի բացման արարողությունից հետո կայացած երկկողմ մի քանի հանդիպումների եւ զրույցների ընթացքում Երեւանի քաղաքապետը նշել է, որ Հայաստանի իշխանությունները մեծապես շահագրգռված են ֆրանսախոս երկրների եւ քաղաքների հետ կապերն ու փոխադարձ շփումները զարգացնելու հեռանկարով։



Երեւանի քաղաքապետի խոսքով` Հայաստանըսերտորեն կապված է ֆրանկոֆոնյան արժեքներին, մասնավորապես ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքը համախմբող լեզվական եւ մշակութային բազմազանության սկզբունքին։ Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը տեղեկացրել է, որ ստորագրման վերջնափուլում է Հայաստանի կառավարության եւ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջեւ համաձայնագիրը, որը նպատակ ունի մեր երկրում հիմնել ֆրանսերենով տեղեկատվական տվյալների թվայնացված կենտրոն. այն այժմ տեղակայված է Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---