«Հայֆեստ»-ի շրջանակներում հայ հանդիսատեսին է ներկայացվել Ֆիլիպ Ժանտիի ֆրանսիական թատերախմբի «Զիգմունդ Ֆոլի» բեմականացումը 6 հոկտեմբերի 2009 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել հայտնի ֆրանսիական Ֆիլիպ Ժանտիի թատերախմբի «Զիգմունդ Ֆոլի» բեմականացումը: «Հայ հանդիսատեսը մեզ հաճելիորեն զարմացրեց իր լսելու ունակությամբ, չէր որ ոչ բոլորն էին դահլիճում տիրապետում ֆրանսերենի»,-ասել է գլխավոր դերասան Էրիկ դը Սարիան: Թատերախումբը հանդես եկավ «Զիգմունդ Ֆոլի» ներկայացմամբ, որը ստեղծել են Ֆիլիպ Ժանտին եւ նրա կինը` Մարի Անդերվուդը 1983-84թթ. Այն շուրջ 100 անգամ ցուցադրվել է Ֆրանսիայում, իսկ 2000թ. երկրորդ բեմականացումից հետո, այն որոշ փոփոխություններով շուրջ 500 անգամ ցուցադրվել է տարբեր երկրներում: «Զիգմունդ Ֆոլին» ցույց է տալիս մարդու ներքին բախումն ինքն իր հետ: Մարդը կարծես երկու մասի է կիսվում եւ տիրում է քաոս, շիզոֆրենիա եւ պետք է կրկին հավաքել սեփական մասերը` հասնելու համար անդորրի ու ներդաշնակության»,-մեկնաբանում է դը Սարիան: Հայտնի թատերախումբը ստեղծվել է 1967թ.: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |