Beeline 3G-ռումինգը հասանելի է 43 երկրում

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է երկկողմանի 3G-ռոումինգի նոր ուղղությունների բացման մասին` Լիտվայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում եւ Մալայզիայում: Ներկայում Beeline բաժանորդների համար 3G-ռոումինգը հասանելի է 43 երկրում, 55 օպերատորի ցանցում:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունում, ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հիշեցրել է, որ դեռ այս տարվա մայիսին Beeline 3G-ռոումինգը հասանելի էր միայն 16 երկրում: «Մի քանի ամսվա ընթացքում մենք շուրջ 3 անգամ ավելացրեցինք այս ցուցանիշը, քանի որ մեր հաճախորդների հետաքրքրությունը 3G ծառայությունների նկատմամբ շարունակաբար աճում է: Մեզ համար խիստ կարեւոր է, որ բաժանորդները Հայաստանում եւ Հայաստանից դուրս կարողանան օգտվել արդեն իսկ սովորական դարձած ծառայության որակից», - հայտարարեց Ի. Կլիմկոն:

«ԱրմենՏել»-ի ռոումինգ-գործընկերների (գլոբալ ռումինգի ծառայությունները ներառյալ) ընդհանուր քանակը այսօր կազեմլ է 479 օպերատոր 218 երկրում: Ընկերությունը մատուցում է նաեւ GPRS- ռոումինգի ծառայություներ 70 երկրում, 110 օպերատորների ցանցերում:



* * *

ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի եւ տվայների փոխանցման ծառայություններ անլար եւ ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաեւ լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում եւ Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---