Հովիկ Աբրահամյան. Ողջ հափշտակված պետական միջոցները պետք է վերադարձվեն 8 հոկտեմբերի 2009 - 19:11 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ Վերահսկիչ պալատի հայտնաբերված խախտումների վերաբերյալ պետք է արձագանքեն ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինները` կիրառելով համապատասխան միջոցներ», - հոկտեմբերի 8-ին, խորհրդարանի նիստում ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:Աբրահամյանի խոսքերով, որոշ ոլորտներում ֆինանսական չարաշահումները հաճախ են կրկնվում` դա նշանակում է, որ կամ չեն գործում օրենքները, կամ էլ չեն կիրառվում համապատասխան միջոցներ խախտողների նկատմամբ: Խորհրդարանի խոսնակը նշել է առավել քննադատության արժանի այն չարաշահումները, որոնք կապված են Հայաստանի հոգաբարձուների կազմակերպությունների համար տրամադրվող պետական միջոցների հետ: «Առաջարկում եմ Վերահսկիչ պալատին հատուկ ուշադրություն դարձնել այդ հարցի վրա եւ ներկայացնել իր առաջարկությունները ՀՀ կառավարությանը», -նշել է խորհրդարանի խոսնակը: ՀՀ ԱԺ նախագահը ավելացրել է, որ ողջ հափշտակված պետական միջոցները պետք է վերադարձվեն, իսկ օրենք խախտողները պետք է պատժվեն: Հովիկ Աբրահամյանը դիմել է ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովներին առաջարկությամբ` ուշադիր ուսումնասիրեն Վերահսկիչ պալատի զեկույցը եւ հայտնաբերել օրենքները, որոնք խախտվել են եւ ներկայացնել առաջարկություններ, որպեսզի այդ խնդրները լուծվեն ըստ օրենքի: Խորհրդարանի խոսնակը Վերահսկիչ պալատի զեկույցը համարել է հավանությանը արժանի ՀՀ ԱԺ կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |