ՀԴՄ կտրոնների բոնուսներ 2009թ. չորրորդ եռամսյակում չեն վճարվի

PanARMENIAN.Net - Ինչպես ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կան լուրջ խնդիրներ ՀԴՄկտրոնների բոնուսների տրամադրման ոլորտում: Վարչապետի վերահսկողականծառայությունը պետականեկամուտների կոմիտեիխնդրանքով կատարելէուսումնասիրություններ եւ բացահայտել լուրջ պրոբլեմներ, չարաշահումներ, որոնք առկա են այս դաշտում:



«Շատ դեպքեր կան, որ 10 վայրկյանի ընթացքում ՀԴՄ 7 հատ կտրոն է խփվում` ամեն մեկը 1 մլն դրամի, որպեսզի հետագայում պետությունից բոնուս ստանա: Հաստատագրված վճարով աշխատող ձեռնարկությունները, որոնք անտարբեր են այդ կտրոնների նկատմամբ, տպագրում են ՀԴՄ կտրոններ, բաժանում իրենց աշխատողներին` աշխատավարձի փոխարեն: Նաեւ նկատում ենք սպեկուլյատիվ գործողություններ, երբ մարդիկ իրենց կտրոնները ավելի էժան գնով կամ իրենց հասանելիքը ներկայացնելով հարկային մարմիններին, վերավաճառում են: Խնդիրն այն է, որ այս բացահայտված պրոբլեմները լուծելու համար մեզ ժամանակ է անհրաժեշտ:



Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է պարզեցնել համակարգը, որպեսզի այսուհետեւ չգործի սանդղակ, անկախ ծավալից, քանակից քաղաքացիներին կտրոնների մեկ տոկոսը վերադարձվի»,-ասել է Սարգսյանը:



«Երկրորդ նորամուծությունն այն է, որ բոնուս էտրամադրվելու միայնայնկտրոնների դիմաց, որոնքստացվել են շահութահարկվճարողներից: Հաստատագրված վճարում իրականացնող որոշակի ոլորտներ ստանալու են այլ տիպի ՀԴՄ կտրոններ, որոնք մասնակցելու են միայն վիճակախաղին: Ես առաջարկում եմ, որ մենք այսօր մի համարձակ որոշում էլ ընդունենք, այն է` չորրորդ եռամսյակում ընդհանրապես չիրականացնենք բոնուսների տրամադրում, այս գործընթացը սառեցնենք մեկ եռամսյակով այն պարզ պատճառով, որ բացահայտված թերությունները, խախտումները եւ բարդությունները պետությունից պահանջում են նախապատրաստական լուրջ աշխատանք: Այն ձեռնարկությունները, որոնք լինելով հաստատագրված վճարումների դաշտում կարճ ժամանակահատվածում տրամադրել են մեծաքանակ ՀԴՄ կտրոններ, պետք է հատեն 58 մլն դրամի շեմը եւ անցնեն սովորական հարկման դաշտ: Մենք պետք է հստակ պատկերացում ունենանք, թե որ ոլորտներից են այդ մուտքերը եւ 2010թ. այս միջոցառումը ըստ ոլորտների ինչ լրացուցիչ եկամուտ է ապահովելու պետական բյուջե: Ըստ ՊԵԿ տեղեկանքի, մանրածախ ապրանքաշրջանառությունը 40 մլրդ դրամով ավելացել է եւ 5 մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ է գանձվել բյուջե: Քանի որ մենք անցում ենք կատարում ռիսկերի վրա հիմնված վերահսկողությանը, այդպիսի վերլուծական աշխատանքը խիստ անհրաժեշտ է:



Հաշվի առնելով արդեն կուտակված փորձը, մենք 2010թ. համար կունենանք լրացուցիչ ռեզերվներ եւ ճիշտ հաշվարկներ կանենք, թե այս նոր մեխանիզմի ներքո ինչ լրացուցիչ եկամուտ ենք ստանալու եւ եռամսյակային կտրվածքով ինչ ծախս ենք իրականացնելու բոնուսների սպասարկման համար: Որոշումը պետք է հրապարակել հնարավորին չափ շուտ, որպեսզի մեր քաղաքացիները տեղյակ լինեն նոր կանոններին, որոնք ուժի մեջ կմտնեն 2010թ. հունվարի 1-ից»,-ասել է վարչապետը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---