Կանադայի Հայ Դատի հանձնախումբը խորապես մտահոգված է Հայ-թուրքական արձանագրությնների ստորագրմամբ12 հոկտեմբերի 2009 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ԿՀԴՀ) մտահոգված է Հայ-թուրքական արձանագրությնների ստորագրմամբ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: ԿՀԴՀ-ն ընդգծում է, որ միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին կետը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը: Ակնհայտ է, որ այդ հանձնաժողովի նպատակն է Ցեղասպանության ժխտումը, ինչպես նաեւ նրա միջազգային ճանաչման գործընթացի կասեցումը»,-ասվում է հայտարարության մեջ: ԿՀԴՀ-ն նաեւ վստահ է, որ Արձանագրությունների ստորագրումը զրկում է Հայաստանին Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից: Կազմակերպությունը հիշեցնում է նաեւ թուրք պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ Արձանագրություններում ամրագրված տարածքային ամոբղջականության մասին կետը վերաբերում է հենց Ղարաբաղի հարցին: «Սփյուռքի ու Հայաստանի կազմակերպությունները գտնում են, որ Արձանագրությունները ստորագրած անձիք պետք է պատասխանատվություն կրեն, եթե հետագայում թույլ տան իրենց հայտարարություններ կամ քայլեր, որոնք հակասաում են Հայաստանի նախագահի այն հայտարարությանը, թե Արձանագրություններում նախապայմաններ չկան»,-ասել է ԿՀԴՀ նախագահ Ժիրայր Բասմաջյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |