ՄԱԿ Գլխավոր քարտուղարը ողջունում է հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը

PanARMENIAN.Net - ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրումը Հայաստանի եւ Թուրքիայի կողմից: Պան Գի Մունն իր հայտարարության մեջ ասել է, որ Արձանագրությունների ստորագրումը նպաստելու է Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը:



«Այդ պատմական որոշումը կարեւոր ուղենիշ կդառնա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունների կառուցման, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության զարգացման ճանապարհին»,- ասվում է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:



Ընդ որում, Պան Գի Մունը երկու երկրների խորհրդարանների կողմից Արձանագրությունների արագ վավերացման հույս է հայտնել` երկու երկրների միջեւ հարաբերությունների լիարժեք կարգավորումն ապահովելու նպատակով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---