Ահմեդ Դավութօղլու. Արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները նոր փուլ թեւակոխեցին12 հոկտեմբերի 2009 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման ձգձգման պատճառը տեխնիկական խնդիրներն էին, թուրքական TRT TV ալիքին է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն: Նրա խոսքով, Արձանագրությունների ստորագրման գործընթացի երկարացման պատճառները կապված էին համաձայնագրերի ստորագրումից հետո երկրների ԱԳՆ ղեկավարների հայտարարությունների հետ: Նա նաեւ նշել է, որ Արձանագրությունների ստորագրումը որոշիչ քայլ դարձավ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում:«Արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները նոր փուլ թեւակոխեցին, որտեղ երկրների հանրությունները կկարողանան ավելի լավ հասկանալ միմյանց»,- ասել է Ահմետ Դավութօղլուն` ավելացնելով, որ Արձանագրությունները Թուրքիայի համար խաղաղության մարմնավորումն են: Նրա խոսքով, Արձանագրությունները կնպաստեն երկրների միջեւ ավելի արգասաբեր համագործակցությանը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ անկախ ամեն ինչից, Թուրքիան չի լքի Ադրբեջանին. «Մենք աղքատ հարեւաններ չենք ցանկանում: Մեր հարեւաններն օրեցօր պետք է ավելի հարուստ դառնան, բայց նրանք պետք է նաեւ հարգեն մյուս երկրների իրավունքները»: Նա մեկնաբանել է նաեւ հայ-թուրքական Արձանագրությունների կետերից մեկը, որտեղ ասվում է երկրների միջեի առկա սահմանների ճանաչման մասին` հայտնելով, որ Թուրքիան այդ կետի առիթով ոչ մի անհանգստություն չունի: Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կայացավ հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը: Ստորագրման արարողությունը 3 ժամով հետաձգվեց այն պատճառով, որ վերջին պահին թուրքական կողմը որոշեց փոփոխություններ մտցնել իր հայտարարության տեքստի մեջ` ներառելով Արձանագրությունների ոգուն հակասող արտահայտություններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |