Բուլղարիան ողջունում է հարաբերությունների կարգավորումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ

PanARMENIAN.Net - Բուլղարիայի արտգործնախարարությունը գոհունակություն է հայտնել Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ արձանագրությունների ստորագրման առիթով, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: «Մենք վստահ ենք, որ համաձայնագրի ստորագրումը կվերացնի բոլոր խոչընդոտները հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման համար եւ կնպաստի խաղաղության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում եւ Սեւ ծովի ավազանի տարածաշրջանում»,-ասվում է Բուլղարիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է Բուլղարիայի ռադիոն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---