Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը պետք է տոկունության տեստ անցնի

PanARMENIAN.Net - Թուրքիան ուրախ է, որ կարողացել է մասնատել ոչ միայն Հայաստանն ու Սփյուռքը, այլ նաեւ պառակտում սերմանել երկրի ներսում, եւ դրանով իսկ թուլացնել Հայաստանի դիրքերը»,-ասել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքերով, հենց Թուրքիան էր ձգձգում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը:



«Սա Թուրքիայի կողմից տեստ էր Հայաստանի եւ գերտերությունների ներկայացուցիչների համար, Թուրքիան ցանկանում էր տեսնել, թե ինչպիսին կլինի հակառակ կողմի արձագանքը»,-ասել է Կիրակոսյանը` հավելելով, որ Անկարայի փորձը ձախողվեց, քանի որ Հայաստանն արձագանքեց մարտահրավերին ու հրաժարվեց ստորագրել համաձայնագիրը: «Իր մանեւորվ Թուրքիան, հավանաբար, առաջացրեց գերտերությունների դժգոհությունը եւ հայտնվեց պարտվածի դերում»,-ասել է Կիրակոսյանը:



Ընդ որում նա նշել է, որ Արձանագրությունների ստորագրման ձգձգումը լոկ առաջին քայլն էր եւ Հայաստանին դեռ շատ փորձություններ են սպասում: «Թուրքիան հարգում է ուժը, ոչ թուլությունը, եւ մենք պետք է ուժեզ լինենք այս պայքարում, Թուրքիայի գործողությունները Ցյուրիխում ցույց տվեցին նրա իրական դեմքը»,-ասել է Կիրակոսյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---