ՀՅԴ-ն կարծում է, որ Սերժ Սարգսյանը Թուրքիա այցելելու համար պատճառ չունի

PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցությունը կարծում է, որ ՀՀ նախագահը չպետք է մեկնի Թուրքիա` Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ պատասխան խաղի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը: «Նախագահը հայտարարել է, որ կմեկնի Թուրքիա միայն այն դեպքում, եթե կողմերը կլինեն Հայաստանի սահմանի բացման կամ ապաշրջափակման շեմին: Սակայն այսօր Հայաստանը եւ Թուրքիան չեն գտնվում այդ փուլում, եւ նախագահը չպետք է մեկնի խաղին», - ասել է Մանոյանը:



Նրա խոսքերով, կողմերը դեռ հեռու են սահմանի բացումից, հաշվի առնելով թուրք վարչապետ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարությունը, որը արվել է Արձանագրությունների ստորագրման հաջորդ օրը, այն մասին, որ Թուրքիան չի բացի սահմանը մինչեւ ղարաբաղյան հարցում առաջխաղացում չնկատվի: «Չկա ոչ մի պատճառ, որ նախագահը Թուրքիա մեկնի: Նա չպետք է մեկնի խաղին, մասնավորապես այն բանից հետո, երբ երբ Թուրքական կողմը փորձեց ներկայացնել իր նախապայմանները Ցյուրիխում», - նշել է նա:



«Այսօրվա դրությամբ բավարար հիմքեր կան Թուրքիայում կայանալիք պատասխան ֆուտբոլային խաղին մեկնելու համար»,-հոկտեմբերի 12-ին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը Մոսկվա մեկնելուց առաջ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, նա «չի տեսնում ոչ մի լուրջ հիմքեր, որպեսզի չընդունի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---