Անկարայի ապակառուցողական դիրքորոշումը Ցյուրիխում բավական էր, որպեսզի Երեւանը հրաժարվեր Արձանագրությունների ստորագրումից

PanARMENIAN.Net - Թուրքական կողմի ապակառուցողական դիրքորոշումը, որը նա ցուցադրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրման արարողությանը Ցյուրիխում, վկայությունն է այն բանի, որ Թուրքիան Հայաստանի հետ սկսել է բանակցել սեփական նախապայմանների իրականացման համար: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՅ Դաշնակցության քաղաքական հարցերով «Հայ Դատ» Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի, Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների եւ ԵՄ ներկայացուցչի ներկայությունն ու բոլոր ջանքերը` ուղղված Արձանագրությունների ստորագրմանը, փաստացիորեն ճնշում է հանդիսանում Հայաստանի նկատմամբ»,- ասել է «Հայ Դատի» ղեկավարը: Նրա խոսքով, Ցյուրիխում Արձանագրությունների ստորագրման ձգձգումը կապված էր այն բանի հետ, որ թուրքական կողմը ցանկանում էր փոփոխություններ ներմուծել ոչ միայն Դավութօղլուի ելույթի մեջ, որը նախատեսված էր ստորագրումից հետո, այլեւ Արձանագրությունների տեքստի մեջ: Դա պետք է բավականաչափ հիմք դառնար, որպեսզի հայկական կողմն ընդհանրապես հրաժարվեր Արձանագրությունների ստորագրումից»,- ընդգծել է Կիրո Մանոյանը:



Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն ստորագրեցին օգոստոսի 31-ին նախաստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Ստորագրման արարողությանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Քուշները, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, Սլովենիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Սեմյուել Ժբոգարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---