Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Հայ-թուրքական արձանագրությունները հոկտեմբերի 21-ին13 հոկտեմբերի 2009 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Հայ-թուրքական արձանագրությունները հոկտեմբերի 21-ին, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը` հավելելով, որ կառավարությունը հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները խորհրդարանի քննարկմանը կներկայացնի հաջորդ շաբաթ: Հոկտեմբերի 21-ին խորհրդարանում ելույթ կունենա նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն, որը մանրամասն կծանոթացնի խորհրդարանականներին արձանագրությունների բովանդակության հետ:Միեւնույն ժամանակ Ջ.Չիչեկը նշել է Թուրքիայի ու Ադրբեջանի եղբայրական հարաբերությունները: «Դրանք ուղղակի ընդհանուր շահերի վրա հիմնված հարաբերություններ չեն: Թուրքիայի համար Ադրբեջանի հետ բարեկամությունից առավել կարեւոր բան չկա»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |