Տիգրան Խզմալյան «Թուրքիան կապում է իր գործողությունները պատմական տարեթվերի հետ»

PanARMENIAN.Net - Սպառնալիքի տակ են Հայաստանի հարաբերությունները իր գլխավոր դաշնակցի` Սփյուռքի հետ: Այդ մասին Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսում, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով, Հայաստանը եւ Սփյուռքը պետք է միասնական լինեն, որպեսզի կարողանան դիմակայել արտաքին ճնշումներին:



Իր հերթին հայ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, մեկնաբանելով Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, նշել է, որ Թուրքիան բոլոր իր գործողությունները կապում է որոշակի տարեթվերի հետ: «Այսօր հոկտեմբերի 13-ն է, այդ օրը ստորագրվել էր Կարսի պայմանագիրը, եւ պատահականություն չէ, որ Արձանագրությունները ստորագրվել են հենց այդ ժամանակահատվածում», - նա նաեւ ասել է, որ նախորդ հայտարարությունները, որոնք վերաբերվում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նույնպես կապված են պատմական տարեթվերի հետ:



«Մենք կարծում ենք, որ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հետ, Հայոց ցեղասպանության հարցը միջազգային քաղաքականության ասպարեզում մտել է նոր փուլ: Դա նշանակում է, որ հայ ժողովուրդը նորից կանգնել է այն սպառնալիքի առաջ, ինչ եւ հարյուր տարի առաջ` Հայոց ցեղասպանության», - ընդգծել է Խզմալյանը:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---