Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել կես տարուց հետու

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-14, Թուրքիայում` Վակիֆլի գյուղում իրականացվել է «Սարի երկու կողմը» նախագիծը, որը նվիրված էր Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդության միջեւ երկխոսությանը: Նախագիծը կազմակերպվել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ծրագրի շրջանակներում հայ ուսանողները այցելեցին Վակիֆլի գյուղը, որը պաշտոնապես միակ գյուղն է, որի բնակչության մեծամասնությունը հայեր են: Այդտեղ նաեւ կայացավ ծրագրի մասնակիցների հանդիպումը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան մշակույթի եւ կրթության հարցերով կցորդ Քրեյգ Դիքերի հետ: Ողջունելով Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փաստը, նա հույս հայտնեց, որ կողմերը կշարունակեն զարգացնել հարաբերությունները, որոնք արդեն կան: «ԱՄՆ-ն հետագայում էլ կաջակցի կողմերի հարաբերությունների կարգավորմանը, - ընդգծել է Դիքերը» նշելով, որ հայ-թուրքական սահմանի բացումը տեղի կունենա վեց ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ Արձանագրությունները կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---