Հոկտեմբերի 20-ին Մոսկվա կինոթատրոնում կկայանա Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի երեւանյան պրեմիերան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Մոսկվա կինոթատրոնում կկայանա Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի երեւանյան պրեմիերան:



Հայ-նորվեգա-ֆրանսիական խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է ընթացիկ տարվա հունիսին` Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Հեռանկարներ»մրցութային ծրագրի շրջանակներում:



«Խճճված զուգահեռները» ռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի եւ «Փարալելլս» ընկերության դեբյուտն է լիամետրաժ խաղարկային կինոյում: Ֆիլմը ստեղծվել է 5 տարվա ընթացքում, դրա շուրջ բազմազգ նկարահանող խումբ է աշխատել:



Երեւանյան պրեմիերայից հետո ֆիլմը կցուցադրվի Սկանդինավյան երկրներում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---