Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան մի երկիր է, որը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բուրսա կատարած այցի ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպերն ապացուցում են թուրքական հանրության մեջ առկա անհանդուրժողականությունը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Դատելով այն ամենից, ինչ մենք տեսանք երեկ` թուրք երկրպագուներին ոչ հարիր վերաբերմունքը Հայաստանի օրհներգի նկատմամբ, այն, որ թուրք լրագրողների ավտոբուսը քարկոծեցին, կարելի է հասկանալ, որ Թուրքիան պատրաստ չէ ԵՄ անդամ դառնալ: Այդ երկիրը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին»,- ասել է թուրքագետը: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, թուրքական հանրության մեջ տիրող նման տրամադրություններն անհանգստության առիթ են տալիս:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---