Հոկտեմբերի 16-ը Հայկական մամուլի օրն է

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանը նշում է Հայկական մամուլի օրը: 1794թ. հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) տպագրվեց առաջին հայկական ամսագիրը` «Ազդարարը»: «Ազդարարը» ամիսը մեկ անգամ հայերեն լեզվով լույս է տեսել 1794թ. հոկտեմբերից մինչեւ 1796թ. մարտ: Ամսագիրը հրատարակում էր Հարություն Շմավոնյանը: ընդհանուր առմամբ լույս է տեսել 18 համար ամսագիր: «Ազդարարում» բացի առեւտրական, տնտեսական ու քաղաքական լուրերից հրապարակվում էին գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ եւ պատմական աշխատություններ:



2004թ. ապրիլի 22-ին կառավարական որոշմամբ հոկտեմբերի 16-ը հայտարարվեց ԶԼՄ աշխատողների օր: Ավելի ուշ այն վերանվանվեց Հայկական մամուլի օր:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---